п»ї Tour Delice - Բարի գալուստ Տուր-Դելիսի նավահանգիստ

Բարի գալուստ Տուր-Դելիսի նավահանգիստ


Մեր գործակալությունը արդեն 10 տարի է ինչ զբաղվում է կրուիզների վաճառքով: Մենք բավականին ընդլայնել ենք մեր գործընկերների ցանկը, կնքել ենք նոր հետաքրքիր պայմանագրեր, որոնք թույլ կտան բավարարել մեր հաճախորդների ամենաքմահաճ ցանկությունները: Բացի զբոսաշրջիկներին հայտնի Norwegian Cruise Line, Silversea Cruises, MSC Cruises, Royal Caribbean Int., Oceania Cruises, Celebrity Cruises ընկերությունների նավերից, մենք առաջարկում ենք լյուքս սեգմենտի նորություններ, որոնք ներկայացնում ենք Regent Seven Seas-ի և Crystal Cruises-ի երթուղիների տեսքով: Այս կրուիզների Ultra All inclusive ֆորմատը և համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի ելույթները անկրկնելի են դարձնում նավի մթնոլորտը:


Մեր գործակալության աշխատակիցները տարիների ընթացքում մասնագիտացել են կրուիզների վաճառքի ձևակերպման գործընթացում: Հաճախորդների հարցերը կարող են լինել տարբեր բնույթի' կոնսիերժ ծառայության աշխատանքի առանձնահատկություններից սկսած մինչև ժամանակից շուտ ուղևորի նավից դուրս գալը և սահմանափակ հնարավորությամբ մարդկանց ճամփորդության տարբերակները: Կան նրբություններ, որոնց մասին դժվար է անգամ պատկերացում ունենալ, օրինակ, որ մինչև 21 տարեկան անձիք չեն կարող առանց ծնողի տեղավորվել Disney Cruise Line-ի մի նավասենյակում: Երիտասարդ զույգը կարող է մեկնել օրինական ամուսնական ճամփորդության, բայց` ոչ ամերիկյան նավերով:

Կամ այն, որ որոշ երկրներ ունեն հեշտացված վիզայի ռեժիմ հատուկ կրուիզների ուղևորների համար: Դուք Ճապոնիայի վիզայի կարիք չեք ունենա, եթե երկիրը գտնվում է կրուիզի ընթացքում, իսկ նավը գրանցված է դեսպանությունում: Եվ այսպիսի նրբությունները շատ շատ են:

Զբոսաշրջիկներից շատերը նախընտրում են կրուիզը էքսկուրսիոն ծրագրերից, որովհետև մի ճամփորդության ընթացքում հնարավոր է այցելել միանգամից մի քանի երկիր' խուսափելով երկարատև տրանսֆերներից, թռիչքներից, ճամպրուկներ հավաքելուց, իսկ հյուրանոցը գալիս է Ձեզ հետ միասին:
Կրուիզ կարելի է մեկնել ինչպես փոքր երեխաների և դեռահասների, այնպես էլ պատկառելի տարիքի ծնողների հետ, և նրանցից յուրաքանչյուրը կստանա հրաշալի զգացողությունների իր մասնաբաժինը ճամփորդությունից:
Այսպիսով բարի գալուստ Տուր Դելիսի նավահանգիստ: Մեզ սպասում են բազմաթիվ հայտնագործություններ:
                              

 

 

 

 
Современный женский журнал.
Платные премиум http://shablony-dle.com/
dle-joomla.ru
Muğla araç kiralama Entrümpelung firma Hack forum
#yasli