ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԱՄԱՆՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ !
Օր 1 - 30/12/2018
Մեկնում Թել Ավիվ, տեղավորում հյուրանոցում, ազատ օր:
Օր 2 - 31/12/2018
Երուսաղեմ. Հին քաղաք՝
- Քրիստոնեական մաս' Սբ. Հարության Տաճար , Սբ. Պատանատեղի, Գողգոթա, Քրիստոսի Չորրորդ բանտ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Վարդան մատուռ, Սբ. Խաչի գտնվելու սրբատեղի, Աստվածածնի ուշաթափման սրբատեղի, Հայոց երկրորդ Գողգոթա, Սբ. Հրեշտակի մաս, Հիսուս Քրիստոսի Սբ. Գերեզման, Տիրոջ Սբ. Գերեզմանի Սնարիցմաս (Ղպտիների խորան), Սբ. Աստվածածին խորան, Հանդերձից բաժանման խորան, Հայոց վերնատուն, Սբ. Հովհաննես Ավետարանչի մատուռ, և այլ վայրեր:
- Հայկական մաս' Սրբոց Հակոբեաց վանք (ժամերգության մասնակցություն), Երուսաղեմի պատրիարքարան, Սուրբ Թարգմանչաց վարժարան, Գյուլպենկյան գրադարան, Սբ. Փրկիչ վանք, Սբ. Հրեշտակապետաց վանք:
Օր 3 - 01/01/2019
Բեթղեհեմ' Սբ. Ծննդյան Տաճարի հայկական մաս, Սբ. Հակոբ եկեղեցի, Կաթի քարայր:
Օր 4 - 02/01/2019
Ազատ օր:
Օր 5 - 03/01/2019
Գալիլեա' Թաբղայի 5000 կերակրման եկեղեցի, Գալիլեայի ծովակ, Կափառնա Սբ. Պետրոս եկեղեցի, Սբ. Առաքելոց եկեղեցի:
Նազարեթ' Սբ. Աստվածածնի Ավետման Տաճար, Սբ. Հովսեփ եկեղեցի:
Կանա (ջուրը գինի դարձնելու հրաշքի տաճար):
Օր 6 - 04/01/2019
Երուսաղեմ' Սբ. Աստվածածնի վերափոխման Տաճար, Ձիթենյաց լեռ, բոլոր Ազգերի եկեղեցի, Հայր մեր եկեղեցի, Համբարձման լեռ, Գեթսեմանի պարտեզ, Սիոն լեռ, Սբ. Հարության Տաճար / Թափորի արարողության մասնակցություն, Խաչի ճանապարհ:
Օր 7 - 05/01/2019
Սուրբ Հակոբ եկեղեցի, պատարաքի մասնակցություն:
Հորդանան գետ (Հիսուսի մկրտման վայր):
Մեռյալ Ծով:
Օր 8 - 06/01/2019
Մեկնում Թել Ավիվ/Յաֆֆո:
Սբ. Գևորգ եկեղեցի, Յաֆֆո' Սբ. Նիկողայոս եկեղեցի:
Փաթեթը ներառում է.
• Ավիատոմս (Երևան - Թել Ավիվ - Երևան)
• Հյուրանոց Երուսաղեմում' IBIS HOTEL JERUSALEM
• Նախաճաշ
• Էքսկուրսավար
• Էքսկուրսիաներ համաձայն ծրագրի
• Պատարագի մասնակցություն
• Ժամերգության մասնակցություն
• Թափորի մասնակցություն
• Տրանսպորտ